Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել

02.06.2017, 12:28
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։

Ինչպես հայտնում է Al Arabiya, ըստ ավանդույթի Իրանում Ռամադանի ժամանակ հեռարձակվում են բազմասերիանոց հայտնի ֆիլմեր, և այս տարի եթերաժամանակը տրվել է «Նաֆաս» ֆիլմին, որը պատմում է 1970–ականների վերջի հեղափոխական շարժման մեջ ներգրավված բուժքրոջ մասին։

Իրանցի հեռուստադիտողները վրդովմունքով են ընդունել ֆիլմը և շատերը դեմ են արտահայտվել ֆիլմի այն կադրերին, որտեղ կանայք առանց գլխաշորի են։

Загружается новость ... "Право"

Ինչպես ավելի ուշ պարզաբանել են ռեժիսորները, առանց գլխաշորերի ֆիլմում նկարահանվել են ոչ թե իրանցի, այլ հայ կանայք։ Դրա համար ֆիլմի հեղինակները մեկնել են Հայաստան։ Դա արվել է այն պատճառով, որ ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունում անհնար է նկարահանել կադրեր 1970–ական թվականների Իրանի մասին, երբ կանայք և աղջիկները պարտավոր չէին կրել գլխաշորեր։

«Տպավորություն է ստեղծվում, որ իսլամին ավելի շատ հետևել են հեղափոխությունից առաջ, քան այսօր։ Մենք ցույց ենք տվել միայն մի մասն այն ամենի, ինչ եղել է հեղափոխությունից առաջ, բայց ոմանք նույնիսկ դա չեն կարողանում հանդուրժել»,– Al Arabiya պորտալին պատմել է ռեժիսոր Ջալիլ Սամանը։ -0-