ՀՀ մշակույթի նախարարը կպարզի, թե ինչու է Էրմիտաժը ենթարկվել Ադրբեջանի շանտաժին

05.10.2016, 20:37
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստացել է պարզել, թե ինչու է Էրմիտաժը ենթարկվել Ադրբեջանի շանտաժին։
ՀՀ մշակույթի նախարարը կպարզի, թե ինչու է Էրմիտաժը ենթարկվել Ադրբեջանի շանտաժին
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստացել է պարզել, թե ինչու է Էրմիտաժը ենթարկվել Ադրբեջանի շանտաժին։

Նախորդ շաբաթ Պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքարկմանը և դրամագիտության միջազգային համաժողովի զեկույցներից մեկից «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը։

«Ես խնդրից տեղյակ չեմ։ Առաջին անգամ ձեզնից դա լսեցի և շնորհակալ եմ, որ հնչեցրիք այդ հարցը։ Ես հենց հիմա կարգադրություն կանեմ»,– ասաց Ամիրյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նա խոստացավ իրազեկել գործակալությանը, ինչպես նաև խնդրեց լրացուցիչ նյութեր տրամադրել։

Ա. Հակոբյանի և Պ.Պետրովի զեկույցը համաժողովում սկզբում հնչում էր այսպես. «Արևելյան Հայաստանի (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գյանջա) (1747-1827) դրամական գործը», այնուհետև` Ադրբեջանի բողոքից հետո փոխարինվել է «Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանությունների դրամական գործը 1747–1827 թվականներին» վերնագրով։ -0-