415.04
4.83
385.94
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական տարազի տոնն Արցախում. Ստեփանակերտը գունազարդվել էր տարազային երանգներով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

18:15
07 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հենց սրտում՝ Ստեփանակերտում, կայացավ իր տեսակի մեջ բացառիկ հայկական ազգային հագուստի՝ տարազի փառատոնը:

Տարազի փառատոնը՝ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում անցկացնում է արդեն երկրորդ անգամ:

Միջոցառումը Ստեփաբակերտում անցկացնելու որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ պաշտոնական այցի ժամանակ, որի ընթացքում Երևանը և Ստեփանակերտը ամփոփեցին քառամյա համագործակցության արդյունքները:

Բացառիկ շոու արցախցիների համար

"Ереван ТАРАЗфест"

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած միջոցառումն անցկացվել էր յուրահատուկ շքեղությամբ: Ամբողջ օրը Ստեփանակերտի բնակիչները և հյուրերը վայելում էին երևանյան և արցախյան ազգային անսամբլների մասնակցությամբ համերգային ծրագիրը, վառ, գունեղ ցուցահանդես-վաճառքով և հանրաճանաչ հայ դիզայներների երեկոյան ցուցադրությամբ:

Ինչպես նշեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, միջոցառումն ուղղված է Արցախում զբոսաշրջության զարգացմանը:

«Մեզ հետ Երևանից Ստեփանակերտ ենք բերել մեր ողջ դրական էներգետիկան և ժպիտները: Մեր պատվիրակությունը կազմված է մոտ 130 անդամներից: Նրանց թվում են՝ ազգային վարպետներ, ստեղծագործ մարդիկ, ներաձևության տների ներկայացուցիչներ, ասեղնագործներ, տիկինիկագործներ: Բացի այդ, նախատեսված է հանրաճանաչ դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Վահան Խաչատրյանի հագուստի ցուցադրություն», - ընդգծեց Բարաղամյանը:

Նա ավելացրեց, որ միջոցառումն ուղղված է արցախցիներին ուրախություն պարգևելուն, չէ՞ որ փառատոնը կազմակերպված է հենց նրանց համար:

«Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրեր կիրականացվեն նաև ապագայում, քանի որ դրանք ամրապնդում են երկու քաղաքների միջև կապը, ինչպես նաև նպաստում են ԼՂՀ-ում զբոսաշրջության աճին», - նշեց Բարաղամյանը:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանն իր հերթին ավելացրեց, որ փառատոնը ևս մեկ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի և Ստեփանակերտի միջև քառամյա համագործակցության շրջանակում:

«Տարոն Մարգարյանի շնորհիվ, մենք տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր ենք իրականացրել: Այս ծրագիրը նոր ձևաչափ է, այն նոր գույներ է հաղորդում մեր քաղաքին: Բացի այդ, սա ևս մեկ քայլ է Արցախում և Ստեփանակերտում օտարերկրացի զբոասշրջիկների գրավելու համար», - ընդգծեց Թամրազյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ Ստեփանակերտի բնակիչները և անձամբ ինքը շատ տպավորված են միջոցառումից, և հույս հայտնեց, որ Արցախում նման միջոցառումներ հաճախ կանցկացվեն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փառատոնին

Փառատոնին այցելել են Արցախի շատ բնակիչներ, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ինչպես նկատեցիք, մենք Բակո Սահակյանի հետ միասին շրջեցինք բոլոր 15 տաղավարներով, որոնցում ներկայացված են երևանցի և արցախցի վարպետների աշխատանքները: Կարծում եմ, որ նրա մոտ տեսածից բավական դրական տպավորություններ ստացավ: Բացի այդ, նա ծանոթացավ կազմակերպությունների հետ, որոնց նախագահը մինչ այդ ծանոթ չէր», - նշեց Բարաղամյանը:

"Ереван ТАРАЗфест"

Նա ավելացրեց, որ Սահակյանը գնումներ կատարեց բոլոր տաղավարներից: «Ամենահետաքրքիրն այն է, որ մեզ հետևում էին փոքրիկ արցախցիները, որոնց համար ևս Սահակյանը նվերներ գնեց», - ասաց Բարաղամյանը:

Երևանյան և արցախյան վարպետներն իրենց աշխատանքների մասին

Տարազի գունագեղ փառատոնի ժամանակ անցկացվեց ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեցին Երևանի և Արցախի վարպետները: Վառ գույները, ազգային զարդանախշը, ձեռքի բացառիկ աշխատանքը ոչ մի այցելուի անտաբեր չթողեցին:

"Ереван ТАРАЗфест"

Տիկնիկագործ, «Տերյան» մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Մարիետա Ավագյանը, փառատոնին ցուցադրված իր աշխատանքներից մեկը ցույց տալով, նշեց, որ երեք տիկնիկներից բաղկացած կոմպոզիցիան մարմնավորում է հայկական ընտանիքը:

«Ընտանիքի մայրը կրում է արցախյան տարազ, հարսը՝ երևանյան, իսկ նրանց պաշտպանը՝ երիտասարդը, զինվորական հագուստ է կրում: Կոմպոզիցիան կոչվում է «Հայկական աշխարհը մեկ ընտանիք է», - նշեց Ավագյանը:

"Ереван ТАРАЗфест"

Նա ավելացրեց, որ Մշակույթի կենտրոնում ներկայացված են տարբեր ժանրերի բազմաթիվ տիկնիկներ: «Մենք նույնիսկ նոր նախագիծ ենք իրականացնում, որի շրջանակում պատրաստում ենք տիկնիկներ ցանկացած մարդու դիմագծերով», - նշեց նա:

Միաժամանակ, Շուշիի մարդասիրական քոլեջի ներկայացուցիչ Սոսե Ամիրջանյանը, ներկայացնելով իր տաղավարում ցուցադրված աշխատանքները, պատմեց, որ քոլեջում գործում է գորգագործության, կավագործության, ատաղձագործության և դիզայնի բաժիններ:

«Այսօր մենք ներկայացնում ենք այստեղ աշխատանքներ փայտից, կավից, ինչպես նաև գորգեր, որոնք գործել են մեր ուսանողները: Մեզ խորհուրդ տվեցին մասնակցել փառատոնին, ինչն էլ մենք արեցինք, և միջոցառումն իսկապես շատ հետաքրքիր է», - ավելացրեց աղջիկը:

Տարազը բոլոր ժամանակների ժամանակակից հագուստ է

"Ереван ТАРАЗфест"

Երեկոյան Վերածննդի հրապարակում հավաքվել էին մեծ քվով հյուրեր, որոնք ժամանել էին հատուկ բացառիկ նորաձևության շոուն տեսնելու նպատակով: Ցուցադրության ժամանակ ներկայացվել էին հանրաճանաչ դիզայներների նորաձև հագուստի հավաքածուները՝ տարազի տարրերով: Այդ թվում, «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի, դիզայներներ Արամ Նիկոլյանի և Վահան Խաչատրյանի հավաքածուները:

"Ереван ТАРАЗфест"

Հավաքածուները հիացմունք առաջացրեցին ղարաբաղյան հանդիսատեսի մոտ, որը դիմավորում էր մոդելներին բուռն ծափահարություններով:

Շոուի ավարտից հետո դիզայներ Լիլիթ Մելիքյանը, որը ղարաբաղյան արմատներ ունի, պատմեց, որ ցնծության մեջ է: Նա ավելացրեց, որ միջոցառումից իր միակ սպասումը Արցախի բնակիչների տրամադրության բարձրացումն էր:

«Մենք նրանց համար շքեղ, զվարճալի և նորաձև միջոցառում ենք կազմակերպել, քանի որ ցանկանում ենք, որ երկրում ամեն ինչ լավ լինի: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ են, առաջին հերթին մրածում էին ղարաբացիների տրամադրությունը բարձրացնելու մասին: Համոզված եմ, որ միջոցառումը կարելի է հաջողված համարել», - նշեց Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է Արցախում ավելի հաճախ անցկացնել՝ ապահովելու համար ԼՂՀ բնակիչների լավ տրամադրությունը:

"Ереван ТАРАЗфест"

«Ես 13 տարի շարունակ զբաղվում են տարազների ստեղծմամբ և կարծում եմ, որ ազգային հագուստի հանդեպ տածած իմ սիրով վարակել ոմ բոլոր մտերիմներին:Այսօր ավանդական հագուստի հանդեպ սերը մտել է նաև հայկական նորաձևություն: Լավագույն հայ դիզայներներն իրենց հավաքածուներն իրականացնում են ազգային հագուստի ավանդական տարրերի օգտագործմամբ», - նշեց Մելիքյանը:

Հայկական ոգով լցված հրապարակ

"Ереван ТАРАЗфест"

Փառատոնի այցելուներից մեկը՝ Օլեգը, ով ժամանել էր Ստեփանակերտ Լիտվայից, պատմեց, որ այդքան էլ ծանոթ չէ Արցախի ժողովրդի մշակույթին, սակայն ամենից շատ տպավորվել է միջոցառման գույներից: «Ես նույնիսկ դստերս համար գեղեցիկ տիկնիկ գնեցի», - ասաց Օլեգը:

«Եթե հնարավորություն լինի, ես անպայման նորից կայցելեմ այս միջոցառումը», - ասաց նա: Միաժամանակ, փառատոնի ևս մեկ հյուր նշեց, որ միջոցառման մասին իմացել է մի քանի օր առաջ:

«Շատ հետաքրքիր միջոցառում է: Մենք մեծ հաճույքով որոշեցինք մասնակցել: Հասցրինք ծանոթանալ տաղավարներում ներկայացված աշխատանքներին և անհամբեր սպասում ենք նորաձության ցուցադրությանը», - նշեց մի երիտասարդ աղջիկ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ