«Եվրատեսիլի» երկրպագուները մեղադրել են Ադրբեջանին բանագողության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.05.2017, 19:26
Ադրբեջանի ներկայացուցչի համարը «Եվրատեսիլ» մրցույթում նախորդ մրցույթի ռուսաստանցի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի ոճով է կատարված:
«Եվրատեսիլի» երկրպագուները մեղադրել են Ադրբեջանին բանագողության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ներկայացուցչի համարը «Եվրատեսիլ» մրցույթում նախորդ մրցույթի ռուսաստանցի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի ոճով է կատարված` երգչուհին շրջում է տրանսֆորմեր–սենյակում։

Ինչպես հայտնում է Life.ru–ն, բացի Ադրբեջանից, բանագողության մեջ են կասկածվում նաև մի քանի այլ երկրներ։ Օրինակ, «Եվրատեսիլի» կիպրոսյան մասնակիցը կրկնօրինակել է Լազարևի շոուն` աստղային երկնքի և երկրաչափական մարմինների ֆոնին։ Նրանից հետո Տիեզերքի պատկերներով էկրանների ֆոնին է ելույթ ունեցել նաև Չեռնոգորիայի երգիչը։

«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է մրցույթի եզրափակիչ։ -0-