«Երազանքիդ գույները». կայացավ Մանկական Եվրատեսիլ 2019-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
20:45
02 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ` նոյեմբերի 2-ին, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2019» հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգի տեսահոլովակի պրեմիերան։
«Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ հանդիսատեսին ներկայացնել իմ եվրատեսիլյան երգի տեսահոլովակը։ Նկարահանումները շատ լավ են անցել եւ ես անհամբեր սպասում էի արդյունքին։ Կարծում եմ, շատ գունեղ ու դրական տեսահոլովակ է ստացվել եւ հուսով եմ, որ հանդիսատեսին դուր կգա» - ասել է Կարինա Իգնատյանը։ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն իր հերթին նշել է, որ Կարինան մրցույթի այս տարվա ֆավորիտն է:
«Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին» - ասել է նա:
Նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։ Տեսահոլովակն աչքի է ընկնում լուսային հատուկ լուծումներվ և գրաֆիկական էֆեկտներվ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում հայաստանյան ներկայացուցչի կատարումը։ Տեսահոլովակը հասանելի է Մանկական Եվրատեսիլի Youtube ալիքում:
Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին մասնակցող 19 երկրների թվում է նաև Հայաստանը։ -0-
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին