Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի կինոփառատոնում նվաճել է հանդիսատեսի համակրանքի գրան պրի

31.08.2015, 15:17
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի «Աշխարհի ծայրը» 5–րդ միջազգային կինոփառատոնում նվաճել է հանդիսատեսի համակրանքի գրան պրի։ Այդ մասին հաղորդվում է կինոփառատոնի կայքում։
Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի կինոփառատոնում նվաճել է հանդիսատեսի համակրանքի գրան պրի

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի «Աշխարհի ծայրը» 5–րդ միջազգային կինոփառատոնում նվաճել է հանդիսատեսի համակրանքի գրան պրի։ Այդ մասին հաղորդվում է կինոփառատոնի կայքում։

Հայ–ռուս–ֆրանսիական համատեղ ֆիլմը նկարահանել է Արամ Շահբազյանը 2014թ.–ին։ Սցենարի հեղինակներն են Լևոն Մինասյանը, Էսթեր Մանը, գլխավոր դերերում են Մարտուն Ղևոնդյանը և Հիլդա Օանը։

Ծերունի Համոն ապաստան է գտել Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի` ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ»՝ են վաճառում…

2015թ.–ին ֆիլմը նվաճել է ՖԻՊՐԵՍՍԻ–ի մրցանակ և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի էկումենիկ ժյուրիի մրցանակ։

Սախալինի կինոփառատոնն անցկացվում է 2011թ.–ից։ Առաջին երկու փառատոները կոչվել են «Սախալինյան էկրան», իսկ 2013թ.–ից միջոցառումը կրում է «Աշխարհի ծայրը» անվանումը։

2015թ.–ին փառատոնի գլխավոր մրցութային ծրագրին մասնակցել են 9 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր։ Ավանդաբար ծրագրում ներառվել են 3-4 նոր ֆիլմեր Ռուսաստանից, ինչպես նաև կինոնկարներ ասիական տարածաշրջանից և մերձավոր արտասահմանից։ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել փառատոնին։-0-