Հայաստանի մշակույթի նախարարը կարևորում է երեք օրենքների ընդունումը ոլորտը կարգավորելու համար

01.06.2015, 19:37
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորում է «Թանգարանների», «Հուշարձանների» և «Կինոյի» մասին օրենքների ընդունումը` ոլորտը կարգավորելու համար։
Հայաստանի մշակույթի նախարարը կարևորում է երեք օրենքների ընդունումը ոլորտը կարգավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորում է «Թանգարանների», «Հուշարձանների» և «Կինոյի» մասին օրենքների ընդունումը` ոլորտը կարգավորելու համար։

««Թանգարանների մասին» օրենքը կստեղծի իրավական հիմքեր մեր ճարտարապետական մշակութային հուշարձանների պահպանման համար։ Օրենքները ներկա պահին գտնվում են քննարկման փուլում», – երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով` շարունակվում է Հայաստանի մշակութային ժառանգության թվայնացման գործընթացը, որը սկսվել էր անցյալ տարի։ Ստեղծվում են էլեկտրոնային թանգարանների բազաներ, թվայնացվում հայկական ֆիլմերն ու նոտաները։

Նա ավելացրեց, որ 2015 թ. մշակույթի նախարարության գործունեության առաջնային ուղղություններից կդառնա թատերական ոլորտը։  -0-