Սոսո Պավլիաշվիլին մայիսի 2–ին համերգ կունենա Երևանում

28.04.2015, 20:10
Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին մայիսի 2–ին Երևանում կներկայացնի «Երկինքն ափի մեջ» համերգային ծրագիրը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։
Սոսո Պավլիաշվիլին մայիսի 2–ին համերգ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին մայիսի 2–ին Երևանում կներկայացնի «Երկինքն ափի մեջ» համերգային ծրագիրը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։

Համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվանի մարզահամերգային համալիրում։ Վրացի երգչի հետ ելույթ կունենան նաև հայ երգչուհիներ Անչոկն ու Նարին։

«Սոսո Պավլիաշվիլին հանդիսատեսի սիրուն է արժանացել իր ինքնատիպության և երաժշտականության շնորհիվ։ Արտիստի յուրաքանչյուր համերգը մի ջերմ հանդիպում է երկրպագուների հետ։ Նրա ստեղծագործությունը սիրում և գնահատում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մերձավոր արտասահմանի մյուս երկրներում, հատկապես` Հայաստանում»,– նշեց Մխեյանը։

Նրա խոսքով` համերգի ժամանակ կհնչեն լիրիկական ստեղծագործություններ, բալլադներ և աշխույժ հիթեր։ –0–