+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգներ կունենա Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ. Սմբատյան

16:57
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգաշարով, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Համերգներ կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտասահմանում, ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ 2015 թվականը մեր ժողովրդի համար բավականին ծանր է, սակայն մենք ունենք շատ լավ նախագծեր, որոնք կիրականացնենք այս տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտասահմանում», – նշեց Սմբատյանը։ Միաժամանակ նա նախատեսված ելույթների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։

Ավելի վաղ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Պետական երիտասարդական նվագախումբը 2015թ.–ին համերգներ կունենա Լեհաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում։

Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս երաժշտական համույթը VivaCell-MTS  ընկերության և Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ երկրորդ անգամ մասնակցել է Լիբանանում անցկացված «Ալ Բուստան» միջազգային փառատոնին (փետրվարի 17–ից մարտի 22–ը)` որպես պաշտոնական նվագախումբ։ Ելույթի ընթացքում նույնպես անդրադարձ է կատարվել Ցեղասպանության թեմային։

«Կարելի է ասել, որ երաժշտական համատեքստում այս տարին դեռ նոր է սկսվել, սակայն նվագախումբն արդեն մեծ հաջողությունների է հասել լիբանանյան փառատոնի ժամանակ, որին մենք մասնակցեցինք երկրորդ անգամ մեր մշտական գործընկեր VivaCell-MTS–ի աջակցությամբ։ Նվագախումբը նաև 2016 թվականին մասնակցելու հրավեր է ստացել», – նշեց Սմբատյանը։

«VivaCell-MTS ընկերությունն առաջին տարին չէ, որ համագործակցում է Երիտասարդական նվագախմբի հետ։ Մենք միասին բավականին երկար ճանապարհ ենք անցել` ավելի լավ ծանոթանալով միմյանց հետ և համապատասխան փորձ ձեռք բերելով», – իր հերթին ասաց VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նա նաև նշեց, որ նվագախումբը տարեց տարի կատարելագործվում է ստեղծագործական տեսակետից, և այս մասին վկայում է ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի հանդիսատեսը։ «Հենց այս պատճառով մենք կշարունակենք աջակցել նվագախմբին, քանի որ առաջընթաց ենք տեսնում», – ավելացրեց Յիրիկյանը։

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ.–ի նոյեմբերին, 2008թ.–ին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ։ Նվագախմբի կազմում ելույթ են ունենում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ