ԼՂՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը
29.10.2014,
16:23
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հերթական լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը, հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հերթական լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը, հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի կարգով սկսում է միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին միանալու գործընթաց։ -0-