415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին առաջին անգամ կկատարի Խաչատրյանի կոնցերտը Երևանում

14:35
17 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա, Իտալիա) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կկատարի Արամ Խաչատրյանի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը։

Երաժիշտը ստեղծագործությունը սովորել է հատուկ երևանյան համերգի համար, որը նախատեսված է հոկտեմբերի 19–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, ականավոր կոմպոզիտորի անունը կրող միջազգային երկրորդ փառատոնի շրջանակում։ Իսկ երեկոն կնվիրվի հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի 70–ամյակին։

«Շատ շնորհակալ եմ, որ ինձ առաջարկել են սովորել այս կոնցերտը։ Դա ինձ շատ մոտ երաժշտություն է։ Խաչատրյանն իսկապես հանճարեղ է։ Կոնցերտի յուրաքանչյուր նոտա լի է էմոցիաներով, և ես մտադիր եմ այն հետագայում նույնպես կատարել»,– ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռոմանովսկին։

Ըստ նրա, Հայաստանն առանձնահատուկ վայր է, որտեղ ցանկանում ես ավելի ու ավելի հաճախ այցելել։

«Սա արդեն իմ երրորդ այցն է շատ կարճ ժամանակահատվածում, բայց ես զգում եմ, որ դա միայն սկիզբն է։ Այստեղ շատ բան եմ գտել, ինչն ինձ համար կարևոր է երաժշտության  մեջ։ Զգում եմ, որ Հայաստանն ինձ ձգում է»,– ավելացրեց երաժիշտը։

Նա նշեց, որ հետագայում ծրագրում է շարունակել ուսումնասիրել Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների երաժշտությունը։

Ռոմանովսկին մեկնաբանեց նաև և համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` նշելով, որ նվագախմբի հետ աշխատանքն առավել հաջողվածներից կլինի։

«Առաջին անգամ միասին կատարել ենք Պրոկոֆևի կոնցերտը, որը բավականին բարդ ստեղծագործություն է։ Չնայած, որ այդքան էլ շատ փորձեր չենք ունեցել, դա լավագույն կատարումներից էր, թեև ես բավականին հաճախ եմ նվագում տարբեր նվագախմբերի հետ»,– ասաց դաշնակահարը։

Ալեքսանդր Ռոմանովսկին ծնվել է 1984 թվականին Ուկրաինայում։ 17 տարեկանում արժանացել է Բուզոնիի իտալական մրցույթի առաջին մրցանակի։ Դաշնակահարը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ, ինչպես Մարիինյան թատրոնի նվագախումբը Վալերի Գերգիևի գլխավորությամբ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Անգլիական կամերային նվագախմբի հետ։ 2013 թվականից Ռոմանովսկին Խարկովում (Ուկրաինա) Կրայնևի պատանի դաշնակահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ