Ռուսական մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական երեկո կանցկացվի Երևանի «Մոսկվայի տանը»

04.09.2014, 18:01
Մոսկվայի օրվան նվիրված տոնական երեկո կանցկացվի Երևանի «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում։
Ռուսական մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական երեկո կանցկացվի  Երևանի «Մոսկվայի տանը»

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի օրվան նվիրված տոնական երեկո կանցկացվի Երևանի «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում։

Տոնական երեկոյի ժամանակ, որը կսկսվի տեղական ժամանակով ժամը 19։00–ին, հայտնի մարդիկ կկիսեն Մոսկվայի մասին իրենց հուշերը։ «Երեկոն կանցնի ջերմ, մտերմիկ մթնոլորտում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին մշակութա-գործարար կենտրոնի մամուլի ծառայությունից։

Հյուրերին կշնորհավորի Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական–դեսպանորդ Անդրեյ Իվանովը։ Երեկոյի հերոսներն են` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը և այլոք։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան հայ արտիստներ, ովքեր կկատարեն Մոսկվային նվիրված երգեր։

Մոսկվայի օրը համաքաղաքային ամենամյա տոն է։ Նշվում է սեպտեմբերի առաջին շաբաթ օրը։ -0-