Խաչատրյանի անվան փառատոնը կբացվի DJ SWITCH-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աննախադեպ համերգով

04.09.2014, 14:02
Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը կբացվի սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և բրիտանացի DJ SWITCH-ի աննախադեպ համերգով: DJ SWITCH-ը DMC World DJ Championship ամենամյա մրցույթում բազմաթիվ անգամ արժանացել է լավագույն դիջեյի կոչմանը, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:
Խաչատրյանի անվան փառատոնը կբացվի DJ SWITCH-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աննախադեպ համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը կբացվի սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և բրիտանացի DJ SWITCH-ի աննախադեպ համերգով: DJ SWITCH-ը DMC World DJ Championship ամենամյա մրցույթում բազմաթիվ անգամ արժանացել է լավագույն դիջեյի կոչմանը, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:

Համատեղ ելույթի ժամանակ, որը տեղի կունենա ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, կհնչեն Գաբրիել Պրոկոֆևի դիջեյի և նվագախմբի համար կոնցերտի, ինչպես նաև Մայքլ Հոնկոկի դիջեյի, բիթբոքսերի և նվագախմբի համար կոնցերտի երևանյան պրեմիերաները: Մենակատարներն են DJ SWITCH-ն ու հայ բիթբոքսեր Բագրատ Տերտերյանը: Դիրիժորն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Համատեղ համերգը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին:

Արամ Խաչատրյանի անվան առաջին միջազգային փառատոնը, որը նվիրվել է մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակին, տեղի է ունեցել 2013 թ.-ին: -0-