+13
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանացի երաժիշտ Սթինգն իր զավակներին ժառանգություն թողնելու մտադրություն չունի. թերթ

17:39
23 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի երաժիշտ Սթինգը հայտարարել է, որ չի պատրաստվում իր 306 մլն դոլարի կարողությունը ժառանգություն թողնել զավակներին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail թերթին:

Սթինգն ամենահարուստ բրիտանացի երաժիշտներից է։ Նա թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր վեց երեխաների համար այդ ժառանգությունը «ծանր բեռ կդառնա», և նաև նշել է, որ չի վստահում հավատարմագրային հիմնադրամներին։

«Երեխաներիս ասել եմ, որ շատ փող չի մնա, քանի որ մենք շատ ենք ծախսում, ֆինանսական պարտավորություններ ունենք: Չեմ ցանկանում փողերը  հավատարմագրային հիմնադրամներին թողնել», - հայտարարել է երգիչը: Ինչպես գրում է թերթը, Սթինգը կարծում է, որ երեխաները պետք է աշխատեն: «Իմ բոլոր երեխաները գիտեն դա, և նրանք շատ հազվադեպ են ինձնից որևէ բան խնդրում, և ես իսկապես հարգում եմ նրանց այդ պահվածքը», - ավելացրել է երաժիշտը:

Սթինգը (իսկական անունն է Գորդոն Մեթյու Թոմաս Սամներ) բրիտանացի երաժիշտ է, 1976-1984 թթ.-ին գլխավորել է The Police խումբը: 1984 թ.-ից մենակ է ելույթ ունենում: Հոլիվուդի Փառքի ծառուղում նա աստղի է արժանացել երաժշտության ոլորտում գրանցած ձեռքբերումների և ներդրման համար: 62-ամյա երաժիշտը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և չորս երեխա՝ երկրորդ ամուսնությունից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ