«Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանում

09.06.2014, 15:44
«Հարսնացուն Վեգասից» (The Bride from Vegas) ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, հայտնեց ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը։
«Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարսնացուն Վեգասից» (The Bride from Vegas) ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, հայտնեց ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը։

Ֆիլմը Մկո անունով երիտասարդի մասին է։ Նա գյուղից մեկնում է Լաս Վեգաս` փնտրելու այն աղջկան, ում տեսել է լուսանկարով և սիրահարվել...

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Միքայել Շարաֆյանը և Շարլին Ռոուզը, գլխավոր հերոսի ծնողների դերում էլ` ԱՄՆ–ում բնակվող հանրահայտ դերասաններ Լևոն Շարաֆյանը (Միքայել Շարաֆյանի հայրը)  և Ալլա Թումանյանը։

«Քանի որ մեր ֆիլմի գործողությունը սկսվում է Հայաստանում, ինչպես նաև ելնելով հայրենասիրական մղումներից` մենք որոշեցինք, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մեր ֆիլմի համաշխարհային պրեմիերան անցկացվեր Հայաստանում»,– երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բաբայանը։

Ռեժիսորի խոսքով` իրեն որևէ կերպ չի վախեցրել իր առաջին լիամետրաժ ֆիլմում Միքայել Շարաֆյանին նկարահանելու գաղափարը, ում համար ժապավենը դեբյուտ է դարձել։

Նա նշեց, որ գլխավոր հերոսին ընտրելիս հեղինակները փորձել են խուսափել հայ գյուղացուն բնորոշ շտամպներից, որպեսզի հանդիսատեսն աշխարհի ցանկացած կետում կարողանա Մկոյի կերպարում տեսնել սեփական երկրի գյուղացու կերպարը։

 - рис.1Գլխավոր դերակատար Միքայել Շարաֆյանը նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր աշխատել այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Լևոն Շարաֆյանը և Ալլա Թումանյանը, ու հայկական կինոյի այդ երկու մեծությունների հետ շփումն իր համար անգնահատելի փորձ է կինեմատոգրաֆի ոլորտում։

Շարաֆյանն ավելացրեց նաև, որ դերերից մեկը կատարել է «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Օսկարի» ներկայացված դերասանուհիներից մեկը։ Սակայն դերասանը նախընտրեց նրա անունը գաղտնի պահել մինչև պրեմիերան։

 - рис.2Պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ նկարահանումների ընթացքում նկարահանման խմբի բոլոր անդամների միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել, ինչը բարենպաստ է ազդել ֆիլմի որակի վրա։

Երևանից բացի, ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում և Արտաշատում, որից անմիջապես հետո կկայանա ամերիկյան պրեմիերան։

Հայաստանում ֆիլմը ներկայացնում է «SlideArt» ընկերությունը։ -0-