Հայտնի գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը հունիսի 7–ին համերգ կունենա Երևանում

06.06.2014, 16:39
Հայտնի գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը հունիսի 7–ին ելույթ կունենա Երևանում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Հայտնի գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը հունիսի 7–ին համերգ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը հունիսի 7–ին ելույթ կունենա Երևանում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Համերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Առաջին բաժնում կհնչեն Կամիլիա Սեն-Սանս. «Մահվան պար» ստեղծագործությունը և Թավջութակի կոնցերտ թիվ 1 (Ալեքսանդր Հյուլսհոֆի մեկնաբանությամբ), երկրորդ բաժնում կկատարվի Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական» ստեղծագործությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժշտական համույթների հետ, ինչպիսիք են Բրանդերբուրգի, Լիմբուրգի սիմֆոնիկ նվագախմբերն ու Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1936թ.-ին՝ ականավոր հայ երաժիշտ Կոնստանտին Սարաջևի կողմից: Այսօրվա դրությամբ նվագախումբը հաջողությամբ ելույթ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։–0–