Իրանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 2015թ.–ին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

26.05.2014, 20:03
Իրանական Իսպահանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի, որը հայտնի է նաև Վանք անվանումով, 2015 թվականին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, հայտնում է МЕХР իրանական լրատվական գործակալությունը։
Իրանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 2015թ.–ին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանական Իսպահանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի, որը հայտնի է նաև Վանք անվանումով, 2015 թվականին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, հայտնում է МЕХР իրանական լրատվական գործակալությունը։

Ինչպես հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում եկեղեցիների ընդգրկմամբ զբաղվող կենտրոնի ղեկավար Շերլի Ավեդյանը, 2008 թվականին այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության ցուցակում ընդգրկվել են ԻԻՀ–ում գտնվող երեք հայկական վանքեր` Սուրբ Թադևոսի, Սուրբ Ստեփանոսի և Ձորձոր եկեղեցիները։

Ավեդյանը հույս է հայտնել, որ ցուցակում Սուրբ Ամենափրկիչն ընդգրկելու հետ խնդիրներ չեն առաջանա։

17–րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կամ Վանքը Նոր Ջուլֆայի գլխավոր տեսարժան վայրն է և ամբողջ աշխարհից այստեղ եկող բազմաթիվ ուխտավորների վայր։ Բացի գլխավոր տաճարից, վանքում գործում են նաև թանգարան և տպագրատուն։ -0-