422.28
5.02
388.48
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում անցկացվեց «Հայաստանը մեր տունն է» ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնը

19:15
21 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին նվիրված «Հայաստանը մեր տունն է» փառատոնն անցկացվեց չորեքշաբթի Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում։

Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված մեկօրյա փառատոնի շրջանակում, մասնավորապես, անցկացվեց ազգային փոքրամասնությունների համայնքներում պատրաստած դեկարոտիվ–կիրառական իրերի ցուցահանդես, ինչպես նաև նրանց մշակութային ավանդույթներին նվիրված համերգային ծրագիր։

«Մենք պարբերաբար անցկացնում ենք այս փառատոնը, սկսած 2001 թվականից, և տարեցտարի ազգային փոքրամասնությունների համայնքներում միջոցառման նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Այսպես, այս տարի մեր փառատոնին մասնակցում են Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,– ասաց փառատոնի համակարգող Արմենուհի Դեմիրճյանը։

Ըստ նրա, նախատեսված 120 մասնակիցների փոխարեն այս տարի փառատոնին մասնակցեց մոտ 160 մարդ։

Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն իր հերթին նշեց, որ տվյալ միջոցառոըմը պետական և մասնավոր հատվածների համագործակցության օրինակ է և երկրում միջմշակութային երկխոսության զարգացման արդյունավետ ձև։

Ինչպես նշեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի համակարգման խորհրդի ղեկավար Ռազմիկ Խոսրոեվը, Հայաստանն այն հազվադեպ երկրներից է, որտեղ ակտիվորեն սատարում են ազգային փոքրամասնություններին։

«Մենք քաղաքական խնդիրներ չունենք։ Մեր բոլոր խնդիրները, հիմնականում, մշակութային–կրթական բնույթի են, որոնք պետք է լինեն կառավարության և երկրի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում»,– ասաց նա, ավելացնելով, որ ազգային փոքրամասնությունների բազմաթիվ համայնքներ այլ երկրներում կարող էին միայն երազել պետության այսպիսի վերաբերմունքի մասին։

Փառատոնի կազմակերպիչը Հայաստանի մշակույթի նախարարությունն է։

Հայաստանում ապրում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` քրդեր, եզդիներ, ասորիներ, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ և լեհեր։

Պաշտոնական տվյալներով, ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 2.5 տոկոսը։ Հայաստանի ամենամեծ համայնքը եզդիականն է` մոտ 42 հազար մարդ, մոտ 14 հազար էլ ռուսական համայքն է, նրանցից 5 հազարը` մոլոկաններ։ Հայաստանում ապրում են մոտ 3.6 հազար ասորիներ, 3.5 հազար ուկրաինացիներ, 1.3 հազար հույներ։ Մյուս համայնքները չեն գերազանցում 1000–ը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
31 Մարտի 2023
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ