ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է անում Եվրոպայի հայերին` քվեարկել «Եվրատեսիլ 2014»–ի հայ կատարողի օգտին

28.04.2014, 12:28
ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Եվրոպայի հայերին` «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի ժամանակ քվեարկել հայ կատարող Արամ MP3–ի օգտին։
ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է անում Եվրոպայի հայերին` քվեարկել «Եվրատեսիլ 2014»–ի հայ կատարողի օգտին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Եվրոպայի հայերին` «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի ժամանակ քվեարկել հայ կատարող Արամ MP3–ի օգտին։

«Եթե բոլորս փորձենք մասնակցել այս շարժմանը և մի փոքր ժամանակ գտնեք մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու», – նշվում է հայտարարության մեջ։

Հայ մասնակցի «Not Alone» երգը առաջատարն է YouTube–ում դիտումների քանակով։ Ըստ բուքմեյքերների գնահատականի` Արամ MP3–ը այս տարվա Եվրատեսիլ մրցույթի ակնհայտ ֆավորիտն է։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&ampW Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։ Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» (Join Us) կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրած եվրոպական մրցույթին։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-