«Սայաթ-Նովա» օպերան կրկին կներկայացվի Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում ապրիլի 17-ին

11.04.2014, 20:02
Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան կրկին կներկայացվի Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բեմում ապրիլի 17-ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է թատրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Թերեզա Բարսեղյանը։
«Սայաթ-Նովա» օպերան կրկին կներկայացվի Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում ապրիլի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան կրկին կներկայացվի Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բեմում ապրիլի 17-ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է թատրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Թերեզա Բարսեղյանը։

«Օպերան կներկայացվի առաջին անգամ թատրոնի բեմի վերանորոգումից և համալրումից հետո», – ասել է նա։

Օպերայի բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը, դիրիժորը` Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը։ Դեկորացիաների և հագուստի նկարիչն է Արաքսի Քուչուկյանը, ով Ալեքսանդր Հարությունյանի թոռնուհին է։

Բարսեղյանը նաև տեղեկացրել է, որ «Սայաթ–Նովա» օպերան երևանյան բեմում առաջին անգամ բեմադրվել է 1960–ականների վերջին։ Օպերայի վերջին պրեմիերան, որին մասնակցել է նաև կոմպոզիտորի դուստր Նարինե Հարությունյանը, տեղի է ունեցել 2011 թ.–ին։–0–