Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Գրիգորյանը

19.02.2014, 18:47
Հրաչ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ա.Սպենդիարովի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հրաչ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ա.Սպենդիարովի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

«Առաջիկայում թափուր պաշտոնի մրցույթ կհայտարարվի, իսկ առայժմ տնօրենի պարտավորությունները դրված են տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանի վրա»,– նշվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայության տվյալներով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նա նշանակվել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական։

Կամո Հովհաննիսյանն Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գլխավորում էր 1999 թվականից։ -0-