«Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը դարձել է Մարտին Սկորսեզեի ամենաշահութաբեր ֆիլմը

12.02.2014, 12:33
«Գայլը Ուոլ Սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Լեոնարդո դի Կապրիոն է, դարձել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ամենաշահութաբեր աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Hollywood Reporter հրատարակչության կայքին։
«Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը դարձել է Մարտին Սկորսեզեի ամենաշահութաբեր ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Գայլը Ուոլ Սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Լեոնարդո դի Կապրիոն է, դարձել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ամենաշահութաբեր աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Hollywood Reporter հրատարակչության կայքին։

Նախորդ հանգստյան օրերին ողջ աշխարհում ֆիլմի շահույթը հասել է 300 մլն դոլարի, ինչը թույլ է տվել նրան առաջ անցնել Սկորսեզեի նախորդ ռեկորդակիր «Անիծյալների կղզին» (2009) ֆիլմից (294,8 մլն դոլար), որտեղ գլխավոր դերերից մեկը ևս խաղացել է դի Կապրիոն։ 

Այս ձեռքբերումը զարմանալի է, քանի որ «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը տևում է երեք ժամ և ունի բարձր տարիքային վարկանիշ, ինչը սովորաբար բացասաբար է ազդում շահույթի մակարդակի վրա։ 
Ռուսական վարձույթում մեկնարկած առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը վաստակել է 5,67 մլն դոլար` «Վիյ 3D» ռուսական ֆիլմից հետո զբաղեցնելով վարկանիշի 2–րդ հորիզոնականը։

Սկորսեզեի ֆիլմի հիմքում ընկած են բորսային բրոքեր Ջորդան Բելֆորտի հուշագրությունները։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են` Մեթյու Մաքքոնահյուն, Ջոնա Հիլին, Ժան Դյուժարդենը, Ռոբ Ռայներն ու Ջոն Բերնտալը։ Ֆիլմը ամերիկյան վարձույթում հայտնվել է դեկտեմբերի 25–ին։–0–