Օսկարի հավակնորդ «Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 6-ին

30.01.2014, 16:09
Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 6-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում, հաղորդվում է կինոթատրոնի պաշտոնական կայքում։
Օսկարի հավակնորդ «Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 6-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում, հաղորդվում է կինոթատրոնի պաշտոնական կայքում։

Ընդ որում, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում դժվարացան նշել պրեմիերի կոնկրետ օրը։

«Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմի առաջադրված  «Օսկարի» հինգ անվանակարգերում`  «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր» (Լեոնարդո ԴիԿապրիո), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Ջոնա Հիլ), «Լավագույն ռեժիսոր» (Մարտին Սկորսեզե) և «Լավագույն ադապտացված սցենար»։ Ֆիլմում գլխավոր դերի համար Լեոնարդո Դի Կապրիոն արժանացել է 2014 թ.–ի «Ոսկե գլոբուսի»։

Սկորսեզեի ֆիլմի հիմքում ընկած են բորսային բրոքեր Ջորդան Բելֆորտի հուշագրությունները։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են` Մեթյու Մաքքոնահյուն, Ջոնա Հիլին, Ժան Դյուժարդենը, Ռոբ Ռայներն ու Ջոն Բերնտալը։ Ֆիլմը ամերիկյան վարձույթում հայտնվել է դեկտեմբերի 25–ին։–0–