http://www.hollywoodreporter.com–ը` հղում անելով ներքին աղբյուրներին։" />

Քվենտին Տարանտինոն հույս ունի, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսեն 2014 թվականի ամռանը

14.01.2014, 12:10
Օսկարակիր «Քրեական ընթերցվածք» (1995) և «Ազատագրված Ջանգո» (2012) ֆիլմերի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն այս տարվա ամռանը կարող է անցնել վեսթերն ժանրի նոր ֆիլմի նկարահանումներին «Ատելի ութնյակ» աշխատանքային անվանումով, հայտնում է http://www.hollywoodreporter.com–ը` հղում անելով ներքին աղբյուրներին։
Քվենտին Տարանտինոն հույս ունի, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսեն 2014 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Օսկարակիր «Քրեական ընթերցվածք» (1995) և «Ազատագրված Ջանգո» (2012) ֆիլմերի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն այս տարվա ամռանը կարող է անցնել վեսթերն ժանրի նոր ֆիլմի նկարահանումներին «Ատելի ութնյակ» աշխատանքային անվանումով, հայտնում է http://www.hollywoodreporter.com–ը` հղում անելով ներքին աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն` չնայած Տարանտինոն առայժմ քասթինգ չի անցկացրել, սակայն որոշ դերեր գրված են կոնկրետ դերասանների համար։ Մասնավորապես, սցենարի մի մասը գրվել է Կրիստոֆ Ֆալցի համար, ով «Օսկար» է ստացել «Ազատագրված Ջանգոյում» և  «Անփառունակ տականքներ» ( «Inglorious bastards») ֆիլմերում խաղացած դերի համար։ 

Բացի այդ, ֆիլմի քասթինգը կանցկացնի այն նույն թիմը, որը ընտրություն էր կատարել «Ջանգո» ֆիլմի համար։ Ֆիլմի պրոդյուսեր կդառնա Տարանտինոյի օգնական, «Ջանգոյի» և «Տականքների» ասոցիատիվ պրոդյուսեր Պիլար Սավոնը։

«Ես մեծ հաճույք եմ ստացել` աշխատելով «Ջանգոյի» վրա, և այնպես եմ սիրում վեսթերններ, որ երբ սովորեցի դրանք նկարահանել, մտածեցի, որ կարելի է ևս մեկը նկարահանել»,– պարբերականը մեջբերում է Տարանտինոյի նոյեմբերյան հայտարարությունը։ -0-