Ավարտվել են սցենարիստ և ռեժիսոր Ավդոտյա Սմիռնովայի «Կոկոկո» կինոժապավենի նկարահանումները, պատմել է ֆիլմի տնօրեն Տատյանա Բանակովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆիլմի սյուժեն կառուցվում է Կունստկամերայի գիտաշխատող Լիզայի (ում դերում հանդես է եկել Աննա Միխալկովան) և Եկատերինբուրգից երիտասարդ Վիկայի հանդիպման շուրջ, ում մարմնավորել է Յանա Տրոյանովան: Այն բանից հետո, երբ Լիզան առաջարկում է իր նոր ծանոթուհուն ժամանակավորապես մնալ իր բնակարանում, թանգարանի աշխատակացուհու կյանքը վերածվում է երեկույթների մի շղթայի, իսկ սերտ ընկերությունն աստիճանաբար իր տեղը զիջում է վեճերին:
Նրա խոսքով՝ ֆիլմի գաղափարը ծնվել է մի ֆիլմում «ժամանակակից սերնդի խոշորագույն» երկու դերասանուհիներին նկարահանելու ցանկությունից: Աննա Միխալկովան ավելի վաղ արդեն նկարահանվել էր Սմիռնովայի դեբյուտային «Կապ» ֆիլմում, իսկ Յանա Տրոյանովայի հետ Սմիռնովան ցանկացավ աշխատել՝ տեսնելով նրան Վասիլի Սիգարևի «Վոլչոկ» ֆիլմում, որը 2009 թվականին լավագույն է ճանաչվել «Կինոտավր» փառատոնում: -0-