Մեծ թատրոնի բացման հեռարձակումը հոկտեմբերի 28-ին կցուցադրվի ողջ աշխարհում

27.10.2011, 17:06
Մեծ թատրոնի բացման հեռարձակումը հոկտեմբերի 28-ին կցուցադրվի ողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկար վերականգնումից հետո Մեծ թատրոնի պատմական բեմի հանդիսավոր բացումը կտեսնեն Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում, իսկ Ռուսաստանում գալա- համերգի ուղիղ հեռարձակումը կցուցադրվի Ռուսաստանի Առաջին ալիքով, ՌՀՌ-ով, YouTube-ի Մեծ թատրոնի ալիքով, դրվագներ «Կուլտուրա» ալիքով և «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալության կայքում, «ՌԻԱ Նովոստիին» են հայտնել թատրոնի մամուլի ծառայությունից:

2005թ.-ին սկսած Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ թատրոնի վերանորոգման արդյունքում թատրոնի տարածքը կրկնակի մեծացվել է, վերադարձվել է ինտերիերի  նախկին տեսքը, բարելավվել է ակուստիկան, թատրոնը համալրվել է  ամենաժամանակակից տեխնիկական սարքավորմամբ և օպերայի ու բալետի համար առանձին հատակածածկույթ է տեղադրվել:

«Միայն ԱՄՆ-ում հեռարձակումը ցուցադրվելու է ավելի քան 80 էկրաններով»,- նշել են թատրոնի մամուլի ծառայությունից:

Այս տարի Մեծ թատրոնը կշարունակի համագորածկցել Bel Air Media ֆրանսիական ընկերության և Pathe կինոթատրոնի ցանցի հետ, և հինգ բալետներ՝ «Էսմերալդա», «Քնած գեղեցկուհի», «Ծովահենը», «Լուսավոր գետակ» և «Ռայմոնդա», կցուցադրվեն ավելի քան 600 կինոէկրաններով: -0-