Հայաստանի երիտասարդական նվագախումբը ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ կտա Բեռլինում

14.09.2011, 20:00
Հայաստանի երիտասարդական նվագախումբը  ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ կտա Բեռլինում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 27-ին համերգ կունենա Բեռլինում՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:

Համերգի շրջանակներում կհնչեն Ռախմանինովի, Վերդիի, Բիզեի, Շչեդրինի, Միրզոյանի, Չուխաջյանի և Հայրապետյանի ստեղծագործությունները:
Նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, վոկալիստ՝ հայտնի հայ բարիտոն Գևորգ Հակոբյան:-0-