Սարյանի ստեղծագործության բացառիկ խճանկար պաննոն՝ Երևանի կենտրոնում

14.09.2011, 18:08
Սարյանի ստեղծագործության բացառիկ խճանկար պաննոն՝ Երևանի կենտրոնում
Սարյանի ստեղծագործության բացառիկ խճանկար պաննոն՝ Երևանի կենտրոնում

Ինքնատիպ խճանկար պաննո է տեղադրվել Երևանի կենտրոնում՝ Պուշկին և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող բնակելի տան պատին: Պաննոն ստեղծվել է հայ վարպետների կողմից՝ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» նկարի հիման վրա:

Բացառիկ պաննոյի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ «Ժպտա, Երևան» ծրագրի առաջին նախագծի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են եղել նկարիչներ, արվեստի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախագծին աջակցող ձեռներեցներ:

«Պաննոյի չափը մոտավորապես 8,5х13 մետր է: Սա ինքնատիպ աշխատանք է, նման բան դուք ոչ մի տեղ չեք տեսնի», -բացման արարողության ժամանակ լրագրողներին հայտարարեց հայ նկարիչ Արմեն Աթանյանը:

Նրա խոսքով՝ պաննոն ստեղծվել է 2,5 ամսվա ընթացքում «ՄԱՆԵ ԹԱՅԼՍ» տեղական ընկերության (որը զբաղվում է ձեռագործ և բնական քարերից պատրաստված խճանկարային երեսպատման սալիկների արտադրությամբ. «Նովոստի-Արմենիա» ) մասնագետների կողմից:

«Նախագծի գաղափարը շատ վաղուց է ծագել մի խումբ նկարիչների մոտ, և վերջապես քաղաքապետարանի աջակցության շնորհիվ՝ մենք կարողացանք կյանքի կոչել մեր գաղափարը: Հուսով ենք, որ սրանով քաղաքի կերպարանափոխումը չի ավարտվի, չէ՞ որ նախագիծն ունի ճանաչողական և կրթական բնույթ երիտասարդ սերնդի համար»,  - նշեց նկարիչը:-0-