Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել հայ երաժշտի հասցեին արված Գորենշտեյնի արտահայտությունը

27.06.2011, 12:30
Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել հայ երաժշտի հասցեին արված Գորենշտեյնի արտահայտությունը
Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել հայ երաժշտի հասցեին արված Գորենշտեյնի արտահայտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Պյոտր Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել Ռուսաստանի Ե. Ֆ. Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի արտահայտությունն՝ ուղղված մրցույթի մասնակից Նարեկ Հախնազարյանի հասցեին, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Ռուսական բլոգերում և ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ նախորդ շաբաթ օրը մրցույթին մասնակցող թավջութակահարների փորձի ժամանակ Գորենշտեյնն այնպիսի արտահայտություններ է արել, որոնք որակվել են որպես վիրավորանք հայ երաժշտի ազգային արժանապատվությանը։ «Թող ձեզ ոչ մի կերպ չմտահոգի, թե ինչ նվագում մեզ մատուցված այս տաղանդը, այս աուլը, դուք պետք է ինձ հետ նվագեք», - մեջբերում են Գորենշտեյնի խոսքերը ռուսական ԶԼՄ-ները։

«Մենք կարծում ենք, որ մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքերը քանդում են ստեղծագործական մթնոլորտը, որի ստեղծման ուղղությամբ մենք մեծ ջանքեր ենք գործադրում։ Չայկովսկու անվան մրցույթը կոչված է աջակցել երիտասարդ երաժիշտներին, և դա պարտավորեցնում է մրցույթի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին անկեղծ հարգանք և ուշադրություն դրսևորել տաղանդավոր երիտասարդների նկատմամբ», - նշվում է հայտարարության մեջ։

Հասարակական լայն արձագանքից հետո Գորենշտեյնը ներողություն է խնդրել հայ երաժշտից, նշում են ԶԼՄ-ները։

23-ամյա Նարեկ Հախնազարյանը երիտասարդ հայ տաղանդաշատ երաժիշտներից մեկն է։ Նա Հայաստանի նախագահի 2007 թ.-ի մրցանակակիր է։-0-