Շառլ Ազնավուրի նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին

20.06.2011, 17:04
Շառլ Ազնավուրի նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին

Ֆրանսիայում բնակվող հայազգի հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը, ով վերջերս տոնեց իր 87-ամյակը, պատրաստվում է երգերի նոր ալբոմ թողարկել:

Այդ մասին Ազնավուրը հայտնել է «Ֆրանս-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Շանսոնյեի նոր ալբոմում ընդգրկվել են 13 նոր երգեր, որոնք ըստ քննադատների, «Ազնավուրի ոճի իրական օրինակ են»:
Երգչի ալբոմը ծրագրվում է թողարկել սեպտեմբերի սկզբին, որից հետո Ազնավուրը հանդես կգա մի շարք համերգներով, որոնք կտևեն սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 6-ը և կանցկացվեն փարիզյան «Օլիմպիա»  դահլիճում, որտեղ 55 տարի առաջ երգիչը սկսել է իր կարիերան: -0-