Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ

14.03.2011, 14:50
Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ

Իտալացի լավագույն մասնագետները կմասնակցեն ՀՀ Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան Տաթևի վանքի վերականգնմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրերի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

Տաթևի վանքի վերականգնումը ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի՝ 45 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդը» ծրագրում է ընդգրկված: Ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ի հոկտեմբերին Հայաստանի հարավում ճոպանուղու պաշտոնական գործարկմամբ:

«Այժմ մենք աշխատում ենք վանքի վերականգնման ռազմավարական ծրագիրն ավարտելու վրա: Վերականգնողական աշխատանքները կտարվեն տեղի մասնագետների հետ համագործակցելով»,- ասաց Ազոյանը:
Նա նաև նշեց, որ վերականգնման ժամանակահատվածում վանքը հասանելի կլինի զբոսաշրջիկների համար, և նրանք կկարողանան հետևել աշխատանքներին:

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—