«Եվրատեսիլ-2011» մրցույթի հայկական երգը կորոշվի շաբաթ օրը

04.03.2011, 18:22
«Եվրատեսիլ-2011» մրցույթի հայկական երգը կորոշվի շաբաթ օրը
«Եվրատեսիլ-2011» մրցույթի հայկական երգը կորոշվի շաբաթ օրը

Այն երգը, որով երգչուհի Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին, կընտրվի շաբաթ օրը՝ մարտի 5-ին, տեղեկացվում է մրցույթի պաշտոնական կայքում:

Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում Էմմիի կատարմամբ կհնչի չորս երգ՝ «Boom-Boom», «Good Bye», «Ayo» և «Hi», որոնցից լավագույնը կընտրվի հեռուսատդիտողների քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման հիման վրա՝ «50/50» հարաբերակցությամբ։

Հեռուսատհաղորդման հեռարձակումը ՀՀՀ-ում կսկսվի մարտի 5-ին տեղական ժամանակով 21։30-ին։ 
Էմմիին «Եվրատեսիլ 2011» մրցույթին ուղարկելու որոշումն առանց որևէ ազգային ընտրության ընդունվել է ՀՀՀ ղեկավարության կողմից։

Էմմին արդեն պայքարել է 2010թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար։ Այդ ժամանակ նա երգչուհի Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցն էր, ով հաղթեց ազգային ընտրության լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010 մրցույթում յոթերորդ տեղը զբաղեցրեց։

2008թ.-ին հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ մրցույթում չորրորդ տեղն է զբաղեցրել՝ գերազանցելով իր երկրի նախորդ ներկայացուցիչների արդյունքները՝ Անդրեին (2006) և Հայկոյին (2007), ովքեր նախորդ մրցույթներում ութերորդ տեղն էին զբաղեցրել։ -0-