Հայտնի երգիչ և երգահան Հայկոն հայր է դառնալու. թերթ

15.02.2011, 12:04
Հայտնի երգիչ և երգահան Հայկոն հայր է դառնալու. թերթ
Հայտնի երգիչ և երգահան Հայկոն հայր է դառնալու. թերթ

Հայտնի երգիչ և երգահան Հայկոն պատրաստվում է հայր դառնալ, գրում է «168 ժամ» օրաթերթը։

Թերթին տված հարցազրույցում երգիչը հաստատել է այդ լուրը։ Վերջերս Հայկոն ամուսնացել է հայտնի երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։ «Հարսանիքից հետո շատ քիչ ժամանակ է անցել, սակայն բոլորը մեզ նույն հարցն էին տալիս՝ նորություն չկա՞։ Քանի որ այդ լուրը թաքցնել հնարավոր չէ, ապա ասեմ, որ կա նման բան»,- ասել է Հայկոն։

Նա նաև նշել է, որ տղայի են սպասում։ -0-