412.76
4.77
386.62
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական մուլտիպլիկացիան աջակցության կարիք ունի. մուլտիպլիկատոր

16:32
20 Հոկտեմբերի 2008

Հայկական մուլտիպլիկացիան հետագա զարգացման համար աջակցության կարիք ունի, կարծում է ռուս հայտնի նկարիչ-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրովը՝ կինոարտադրության աշխարհում «Օսկար» հեղինակավոր մրցանակի դափնեկիրը։  

«Հայկական անիմացիայի զարգացման համար անհրաժեշտ է ինչպես պետության, այնպես էլ անհատների աջակցությունը։ Մասնագետների ու մանկավարժների պատրաստումը շատ երկար ու բարդ աշխատանք է, և եթե այդ մասին չմտածենք հիմա, ապա հետո բարդություններ կառաջանան»,- նա ասաց լրագրողներին Երևանում։

Ալեքսանդր Պետրովը Երևանում է հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյա տոնակատարությունների կապակցությամբ, որը նշվում է Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 16-20-ը։     

Պետրովը, ով գրեթե երկու տարի աշխատել է Հայաստանում, քաջածանոթ է հայկական անիմացիային։ Սովորելով համալսարանի վերջին կուրսերում՝ նա աշխատել է մի քանի հայկական հանրահայտ մուլտֆիլմերի վրա, որոնցից մեկն էլ «Հեքիաթ հայելու մասին» մուլտֆիլմն է։  

Ինչպես կարծում է ռուս անիմատորը, հայկական մուլտիպլիկացիայում շատ լավ ավանդույթներ, տաղանդաշատ գործիչներ կան, ովքեր մեծ հաճույքով զբաղվում են իրենց գործով և վստահ են, որ իրենց աշխատանքը մարդկանց ուրախություն է պատճառում։

«Հայկական նկարված կինոն գոյություն ունի և շարունակելու է ապրել, միայն թե նրան օգնել ու զարգացնել է պետք»,- ասաց Պետրովը։

Նրա խոսքերով, նկարիչների, ռեժիսորների և անիմատորների հին սերունդը օրերից մի օր հեռանալու է գործից, և պետք է, որ երիտասարդ սերունդը փոխարինի հեռացողներին։

«Երիտասարդ սերունդը ցանկացած մշակույթի, ցանկացած դպրոցի գոյության պայմանն է։ Այդ իսկ պատճառով նրանց կրթությունն ամենակարևորն է»,- ասաց Պետրովը։

Ալեքսանդր Պետրովի ամենահայտնի աշխատանքների թվում են «Իմ սերը», «Ձմեռվա օրեր», «Ջրահարսը», «Ծիծաղելի մարդու երազը», «Կովը» մուլտֆիլմերը։

2000 թվականին նրա «Ծերունին ու ծովը» մուլտֆիլմը, որն անիմացիոն ֆիլմերի պատմության մեջ IMAX մեծ ձևաչափի կինոսրահների համար ստեղծված առաջին մուլտն էր, ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի արժանացավ։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ