Երևանում տեղի կունենա «Լինոս» լարային քառյակի և Շվեյցարիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանի համերգը

25.04.2008, 17:57
Երևանում տեղի կունենա «Լինոս» լարային քառյակի և Շվեյցարիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանի համերգը
Երևանում տեղի կունենա «Լինոս» լարային քառյակի և Շվեյցարիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանի համերգը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտության «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում, ապրիլի 26-ին Երևանում տեղի կունենա «Լինոս» լարային քառյակի և Շվեյցարիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանի համերգը, ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին փառատոնի կազմկոմիտեից։

Համերգի ընթացքում կհնչեն Շումանի, Շուբերտի, Դեբյուսիի, Պիացոլլայի ստեղծագործությունների։
 
Միքայել Հախնազարյանը ծնվել է 1978թ.։ Ներկայումս Իսպանիայի «Basque National Orchestra» ազգային նվագախմբի և շվեյցարական «Luzerner Sinfonieorchester» նվագախմբի, ինչպես նաև «Camerata Bern» նվագախմբի մենակատարն է։ 2008թ-ից սկսած Հախնազարյանը, գերմանական հռչակավոր Կուս Կվարտետ քառյակի կազմում, ելույթ է ունենում թավջութակի մենահամերգներով։
   
«Ազգային պատկերասրահ» փառատոնը տեղի է ունենում Երևանում ապրիլի 17-ից և ավարտվելու է հունիսի 15-ին։ Փառատոնի շրջանակներում, Ազգային պատկերասրահում տեղի կունենա դասական երաժշտության ինը համերգ, որտեղ ելույթ կունենան հայտնի հայ և արտասահմանցի կատարողներ և երաժշտական համույթներ։

Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան գնահատել թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա), Կոմիտասի անվան լարային քառյակի (Հայաստան) և կամերային երաժշտության «Նարեկացի» համույթի արվեստը։ Համերգաշրջանը իր ելույթով կփակի «Կադանս» համույթը։--0—