Հայաստանում ելույթ կունենա Tony Waag's Tap City ամերիկյան պարախումբը

09.10.2007, 19:32
Հայաստանում ելույթ կունենա Tony Waag's Tap City ամերիկյան պարախումբը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տեպդասնսինգ ոճով մասնագիտացող հայտնի ամերիկյան Tony Waag's Tap City պարախումբը ելույթ կունենա Հայաստանում Հայ-ֆեստ կատարողական արվեստի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում, լավագույն մենակատարները և փորձառու պարողները հայ հանդիսատեսին կներկայացնեն պարի ամենից հետաքրքիր և կատարյալ ոճերից մեկը՝ չիչոտկան։

Հոկտեմբերի 11-ին Tony Waag's Tap City-ի պարողները ելույթ կունենան Գյումրիում, հոկտեմբերի 12-ին՝ Վանաձորում և հոկտեմբերի 13-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Նանե» շուո-բալետի հետ համատեղ։

1986-ին չիչոտկայի հայտնի մասնագետներ Բրենդա Բաֆալինոն, Չարլզ «Խոնի» Կոլսը և Տոնի Վաագը հիմնադրել են չիչոտկայի ամերիկյան հիմնադրամը։ Այդ ժամանակվանից համույթը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում և մասնակցել մի շարք կինոնախագծերի։

2001-ին Տոնի Վաագը այդ պարային ժանրի առաջատար ներկայացուցիչների աջակցությամբ Նյու-Յորքում հիմնել է Tap City համանուն փառատոնը։ Ներկայումս ամեն տարի հարյուրավոր չիչոտկա պարողներ տարբեր տեղերից հավաքվում են, պարում, փորձ փոխանակում, սովորեցնում և սովորում։--0--