Հայսատանը մշակույթի ասպարեզում պետք է ավելի ակտիվորեն համագործակցի սփյուռքի հետ

02.10.2007, 19:20
Հայսատանը մշակույթի ասպարեզում պետք է ավելի ակտիվորեն համագործակցի սփյուռքի հետ
Հայսատանը մշակույթի ասպարեզում պետք է ավելի ակտիվորեն համագործակցի սփյուռքի հետ

Հայասատանը մշակույթի ասպարեզում պետք է ավելի ակտիվորեն համագործակցի սփյուռքի հետ ։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքերով, ներկայումս նախարարությունը զբաղվում է տեղեկատվական փաթեթի մշակմամբ, որը կպարունակի Հայաստանի վերբերյալ տեղեկատվությամբ ֆոտոալբոմ, պոստերներ և DVD-ներ, որոնք կտարածվեն արտասահմանում գտնվող բոլոր հայկական դեսպանատներում։

«Մենք միշտ համարել ենք, որ սփյուռքը շատ լավ ծանոթ է Հայաստանի հետ, և նրան Հայրենիքի հետ ծանոթացնելու անհրաժեշտություն չկա, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Այս պատճառով էլ ուզում ենք ստեղծել այդ քարոզչական փաթեթները»,-ասաց Պողոսյանը։

Նա կարևորեց այդ նյութերի նշանակությունը սփյուռքում ազգային մշակութային ժառանգականության պահպանման համար։

Խոսելով Եվրոպայի հետ Հայաստանի համագործակցության մասին՝ նախարարը նշեց, որ երկիրը մտադիր է պահպանել 2006-2007-ին ձեռք բերված մակարդակը։

«Մենք անցկացրինք Հայաստանի տարի Ռուսաստանում և Ֆրանիսիայում շատ բարձր մակարդակով, և այժմ, կարծում եմ, պարզապես սանդղակն իջեցնելու իրավունք չունենք»,-ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով, արդեն պայմանավորվածություն կա Իտալիայում, Բելառուսում, Գերմանիայում և Չինաստանում Հայաստանի օրեր անցկացնելու մասին։

«Բայց դա բավարար չէ, և մենք կշարունակենք բանակցությունները»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ 2008-ին Հայաստանի մշակույթի նախարարությունը խոշոր ցուցահանդեսներ է նախատեսում Բուլղարիայում և ԱՄԷ։

««Բացի այդ, մենք մտադիր ենք ավելի ակտիվորեն ներկայացնել Հայաստանը խոշոր միջազգային բիենալեներում, ինչպես նաև ֆինանսավորել արտաասհմանում արվեստի սկսնակ գործիչների ուսումը»,-ասաց Պողոսյանը։–0—