Թբիլիսիում նշեցին հայկական տոնը՝ «Վարդավառը»

16.07.2007, 15:12
Թբիլիսիում նշեցին հայկական տոնը՝ «Վարդավառը»

Թբիլիսիի Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու բակում անցյալ կիրակի նշեցին հայկական տոնը՝ «Վարդավառը», որը կազմակերպվել էր Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ (ՎՀՀԿ)։

Ինչպես երկուշաբթի ՎՀՀԿ-ից հայտնեցին «Նովոստի-Արմենիային», տոնական ծրագրում  ներգրաված էին հումորային խմբակային խաղեր, տոնակատարությունը ավարտվել է ավանդական ջրոցիով՝ վարդի թերթիկներով։ Միջոցառումներին, բացի կազմակերպության երիտասարդ անդամներից, մասնակցել են նաև եկեղեցու ծխականները։

Վրաստանում հայ մշակույթի տարածման նպատակով անցորդներին բաժանել են  հայերեն և վրացերեն լեզուներով տոնի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, որոնցում ներկայացված էին «Վարդավառի» քրիստոնեական բնույթը և հին հայկական հեթանոսական արմատները։

Այս տոնը Թբիլիսիում նշվում էր առաջին անգամ և մեծ հետաքրքրություն և հիացմունք էր առաջացրել քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների մոտ։

Վարդավառը հանդիսանում է Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղավար տոներից (Սուրբ Ծնունդը և Կնունքը, Քրիստոսի Սուրբ Հարությունը, Աստծո Կերպարանափոխումը, Սուրբ Աստվածամոր Վերափոխումը, Տիրոջ Կենսարար Խաչի Կանգնեցումը) մեկը, ինչպես նաև ժողովրդի սիրած տոներից մեկը։

Տոնը նշվում է Զատիկից հետո 98-րդ օրը և կանգնեցվել է Տիրոջ Վերափոխման պատվին, որը տեղի է ունեցել Ֆավոր լեռան վրա։

«Վարդավառ» բառը տարբեր նշանակություններ ունի։ Մի տարբերակով, «Վարդավառի» (կամ «Վարդամատն») տոնի անվանումը իր արմատներով գալիս է «վարդ»  (վարդ) բառից և նշաանկում է «վարդերով ողողել»։

Նախաքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո միջև բռնկված սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և վարդագույն ջուր ցողելով՝ Աստղիկ աստվածուհին հայոց երկրում սեր էր ցանում, իսկ Վահագն աստվածը, մշտապես պայքարելով Չարի դեմ, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

ՎՀՀԿ հիմնական խնդիրներից մեկը Վրաստանում հայ պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումն է։ Այս նպատակով կենտրոնը Թբիլիսիում իրագործում է ավանդական հայկական տոնակատարությունների ժամանակագրության գործընթացը, որի շրջանակներում էլ անցել է վերոնշյալ միջոցառումը։ --0—