416.07
6.39
395.2
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին

21:04
03 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձներ են հղել Գնեսինների դպրոցում տեղի ունեցած «Սուրբծննդյան հանդիպման» հյուրերին և ARMONIA մրցանակաբաշխության հաղթողներին, որտեղ 2019 թվականին բացվել է դուդուկի դասարան:

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, ամենամյա «Սուրբծննդյան հանդիպումը» բացել է հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին:

«ARMONIA մրցանակաբաշխությունը հայ մանուկների և երիտասարդների շրջանում տաղանդների որոնումն ու աջակցությունն է, Ասամբլեայի գերակայություններից մեկը: Այստեղ գտնվող որոշ հայերի շնորհիվ տեխնոլոգիապես սրընթաց զարգացում ապրող և ավելի մեխանիկական դարձող աշխարհում իսկապես շատ ավելի դժվար է դառնում պահպանել աուտենտիկ հատկանիշներն ու առանձնահատկությունները», - ասել է նա:

ARMONIA

Իր տեսաուղերձում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է միջոցառման անցկացումը:

«Գիտեմ, որ այսօր կազմակերպվել է հատուկ միջոցառում: Այն հավաքել է Ռուսաստանի բազմաթիվ հայերի, ովքեր կապված են իրենց պատմական հայրենիքի հետ և միևնույն ժամանակ Ռուսաստանի լավ քաղաքացիներ են», - հայտարարել է նա:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում ARMONIA- ի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր առաջիկա խաղին:


ARMONIA

Երիտասարդ գործիքավորողների ընտրական փուլն անցկացվել է առցանց և հավաքել ավելի քան 150 պատանի երաժիշտների Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Լատվիայից և Բելառուսից:

ARMONIA մրցանակաբաշխության հաղթողներն են.

• Եկատերինա Նայդյոնովան, ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա
• Սերգեյ Մկրտիչյան, ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա
• Արտյոմ Իոաննիսյան, թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա
• Աիդա Ավանեսյան, դաշնամուր, Հայաստան, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ: Աիդան հայտնի է ռուսական Առաջին ալիքի «Лучше всех!» հեռուստաշոուի հանդիսատեսին` որպես վիրտուոզ դաշնակահար
• Մարիա-Միշել Յումզեմս, հատուկ մրցանակ` Classical Young Stars Vienna-ի կողմից 

Մրցանակակիրներին ընտրել են  ժյուրիի պատվավոր անդամները.

• Արթուր Ահարոնյան, կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարիուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր , Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Ֆրանսիացի հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ
• Սուրեն Բագրատունի, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոների տնօրեն և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի (ԱՄՆ) պետական համալսարանի պրոֆեսոր
• Ջիվան Գասպարյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր
• Հասմիկ Գրիգորյան, օպերային դիվա, Լիտվայի Օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո
• Ստաս Նամին, Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»–ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
• Կոնստանտին Օրբելյան, դիրիժոր, դաշնակահար, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»–ի հասարակական խորհրդի նախագահության անդամ
• Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
• Միխայիլ Խոխլով, Մոսկվայի Գնեսինների անվան հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն

«Այն ամենն, ինչ կապված է մարդկային կապիտալի հետ, ինչ մեր գլխում և հոգում է, հենց դա էլ առաջիկայում կլինի ամենաարժեքավորը», - ասել է պրոֆեսոր, Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը:

«Կարևորն այն է, որ երիտասարդ երաժիշտները, ում մենք այսօր տեսանք բեմում, իրենց ստեղծագործությունից ստանան այնքան հաճույք, որքան մենք՝ նրանց կատարումից», – նշեց պրոֆեսորը:

«Երբ «Assembly»–ն նոր էր զարգացնում իր գաղափարները, ես խորապես համոզված էի, որ դա անպայման հաջողությամբ կպսակվի, որովհետև կազմակերպությունն իր առջև դրել էր բարձրագույն նպատակ», - ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման և քաղաքականության ամբիոնի դեկան Հենրի Սարդարյանը:

«Սա հիանալի մրցույթ է: Որպես ժյուրիի անդամ` ես պետք է ընտրեի ամենահետաքրքիրներին և 1-ից 10 միավոր նշանակեի: Ես լսեցի այս բոլոր երեխաներին, «խելագարվեցի» և բոլորին 10 նշանակեցի: Իհարկե, սխալ է, ինձնից ի՞նչ ժյուրիի անդամ, եթե բոլորին 10 եմ նշանակում: Բայց ես ոչինչ չէի կարողանում անել», - ասել է պրոդյուսեր և հայտնի ռեժիսոր Ստաս Նամինը:

«Ունկնդրեսի իսկապես երաժշտական աղջիկների և տղաների: Այդ տարիքում որտեղի՞ց գիտեն կյանքը: Սա Հայաստանի` անցյալից եկած ինչ-որ գենետիկ ծածկագիր է, որը նրանց իմաստություն է տվել», – նշել է Նամինը։

«Ես շնորհակալ եմ, որ «Armenian Assembly»–ն ընտրել է հենց Գնեսինների դպրոցը երիտասարդ տաղանդներին աջակցելու իր նախագծի համար : Շատ հպարտ եմ, որ Գնեսինների դպրոցն առաջին դպրոցն է, որտեղ երեխաներին սովորեցնում են պրոֆեսիոնալ դուդուկ նվագել», - ասել է ժյուրիի անդամ, Գնեսինների դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը:

«Բազմաթիվ երեխաներ օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան առաջ շարժվել կարիերայի ճանապարհով` դեպի նոր նվաճումներ: Մաղթում եմ բոլոր այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր այսօր ելույթ են ունեցել և ովքեր մասնակցել են այս մրցույթին, իսկ նրանք ավելի քան 150-ն են, որ նրանք բոլորը գնան դեպի նոր բարձունքներ և իրենց տաղանդով նվաճեն նոր լսարան», – նշել է Խոխլովը:

ARMONIA

ARMONIA «Armenian Assembly»–ի նախաձեռնությամբ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ անցկացվող երաժշտական մրցույթ է, այն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականի նոյեմբերին: Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել նոր տաղանդներ դասական երաժշտության կատարողների շրջանում: Մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով, որպեսզի կարողանան մասնակցել հայաստանցի և Ռուսաստանի ու այլ երկրների հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները: Հաղթողները ելույթ են ունեցել Մոսկվայի լավագույն համերգասրահներից մեկում` «Սուրբծննդյան հանդիպում-2019» եզրափակիչ համերգին, որը կարևոր իրադարձություն կդառնա նրանց կարիերայում:

«Armenian Assembly»–ին հասարակական կազմակերպություն է, որն աջակցում և իրականացնում է սոցիալական և ձեռնարկատիրական ծրագրեր Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների և գիտության ոլորտում: Ակտիվ գործունեության առաջին տարում Assembly–ին նախաձեռնել և աջակցել է ավելի քան 25 նախագիծ Հայաստանում և Ռուսաստանում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
01 Դեկտեմբերի 2022
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին (ՎԻԴԵՈ)
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին. ՎԻԴԵՈ
16:40
25 Նոյեմբերի 2022
Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների
Նախագիծը իրականացվում է Արդշինբանկ և ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ
13:15
03 Նոյեմբերի 2022
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
15:02
02 Նոյեմբերի 2022
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում (ՎԻԴԵՈ)
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում. ՎԻԴԵՈ
19:19
28 Հոկտեմբերի 2022
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
12:44
25 Հոկտեմբերի 2022
Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո
Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես
10:57
12 Հոկտեմբերի 2022
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ (ՖՈՏՈ)
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ. ՖՈՏՈ
19:37
26 Սեպտեմբերի 2022
Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:36
06 Սեպտեմբերի 2022
Լոբոդան համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնել է, որ ելույթ կունենա Երևանում բարեգործական տուրի շրջանակում. ՎԻԴԵՈ
15:13
06 Սեպտեմբերի 2022
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին
14:41
05 Սեպտեմբերի 2022
Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը. ՎԻԴԵՈ