«Ամենաժողովրդական երգիչ» Ձախ Հարութը պատմել է իր առաքելության և երազանքի մասին
10.04.2017,
16:00
Հայտնի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Փամբուկչյանը հարցազրույց է տվել «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ), ով Երևանում համերգ կտա մայիսի 20-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր առաքելության, երազանքի և սիրած երգչի մասին:
«Նովոստի-Արմենիա». Դուք կատարել եք ամենատարբեր ժանրերի երգեր՝ Ազնավուրից և Պրեսլիից մինչև քաղաքային ֆոլկ և ռոմանսներ: Ինչպե՞ս կբացատրեք ձեր երկացանկի՝ այսպիսի ծավալուն լինելը:
Հ.Փամբուկչյան. Ես երգիչ եմ և կատարում եմ իմ առաքելությունը: Բնականաբար, պետք է կատարեմ ամենատարբեր ժանրերի երգեր: Միաժամանակ, դրանք պետք է ինձ մոտ լինեն, ունենան գեղարվեստական արժեք և խորն իմաստ կրեն:
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք վերաբերվում «քաղաքային ֆոլկ» ժանրին և արդյո՞ք, կարծում եք, որ այդ ուղղվածությունը հեռանկարային է:
Հ.Փամբուկչյան. Ի՞նչ է նշանակում «քաղաքային ֆոլկ»: Ես երգում եմ այն, ինչ մոտ է սրտիս՝ ժողովրդկան, ազգագրական, աշուղական, հայրենասիրական երգեր, ինչպես նաև տարբեր սերունդների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Պետք է ասեմ, որ քաղաքային ֆոլկը փառավոր անցյալ և մեծ ապագա ունի:
«Նովոստի-Արմենիա». Դուք ձեզ համարում եք որպես հայրենասեր, թեև բնակվում եք ԱՄՆ-ում: Ձեր կատարմամբ հայրենասիրական երգերը շատ սիրված են ունկնդիրների կողմից: Չե՞ք կամենում վերադառնալ հայրենիք:
Հ.Փամբուկչյան. Ես շատ վաղուց եմ հեռացել, երբ հասկացել եմ, որ Հայաստանում պրոֆեսիոնալ ապագա չունեմ: Բայց այսօր էլ, լինելով ԱՄՆ-ում, կարող եմ ժողովրդիս համար անել շատ ավելին, քան եթե վերադառնամ: Բացի այդ, ինձ շատ բան է կապում այդ երկրի հետ:
Բայց ես երազում եմ հայրենիք վերադառնալու մասին, ինչպես բոլոր հայերը, նույնիսկ նրանք, ովքեր ծնվել են ուրիշ երկրներում: Մեզ բոլորիս միավորում է մեծ և հզոր հայրենիքում ապրելու երազանքը:
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել, երբ մեն-մենակ եք մնում ձեր մտքերի հետ:
Հ.Փամբուկչյան. Ես հաճախ եմ լսում մեր բոլորի կողմից սիրված մեծ հայրենասեր Շառլ Ազնավուրին: Աստված նրան երկար կյանք և առողջություն տա:
«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, ի՞նչ երգերի կարիք ունի այսօր մեր հասարակությունն ամենից շատ:
Հ.Փամբուկչյան. Ցավոք, ամբողջ աշխարհում մարդիկ այժմ թեթև երաժշտություն են նախընտրում: Ես կցանկանայի, որ հայ ունկնդիրը մեծ ուշադրություն դարձներ ժողովրդական, ազգագրական, աշուղական և հայրենասիրական երգերին: Հենց դա է օգնում ժողովրդին ավելի ուժեղ դառնալ, դիմակայել բարդությունների:
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ կմաղթեք ձեր բազմաթիվ երկրպագուներին:
Հ.Փամբուկչյան. Սեր: Սիրել միմյանց, Հայրենիքը, արվեստը: -0-