Մալենան փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
19:51
19 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ:
Մրցույթին Մալենան հանդես եկավ «Քամի, քամի» ստեղծագործությամբ: Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Մալենայի դինամիկ ելույթում մասնակցում էր պարային անսամբլ, այն ուղեկցվում էր գունեղ շոուով: Հանդիսատեսը ողջունեց Մալենային բուռն ծափահարություններով:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթն անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։-0-
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ