Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
23.03.2023,
10:15
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) կկատարի իր Future Lover ստեղծագործությունը երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։
«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային 67-րդ մրցույթը կանցկացվի Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա) Ուկրաինայի անունից, նախորդ տարի Թուրինում (Իտալիա) կայացած մրցույթի ժամանակ հաղթեց Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը։
«Եվրատեսիլ 2023»-ին կմասնակցի 37 երկիր: Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են մասնակցել այս տարվա մրցույթին։-0-