Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը (ՖՈՏՈ)

23.01.2020, 23:37
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը. ՖՈՏՈ
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Ստանիսլավսկու անվան թատրոնում այսօր երեկոյան բեմադրվել է «Save միլիոն» ներկայացումը, որի գլխավոր դերակատարն է հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն։ 

Ներկայացմանը դիտելու էր գնացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` կնոջ Իվայի հետ։

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է», – գրել է քաղաքապետը Facebook–յան իր էջում` հրապարակելով ջերմ լուսանկարներ։–0–