Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը

12.05.2023, 15:17
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում երկրպագուներին ներկայացնելու «Авиарежим» նոր շոու ծրագիրը։

Բոլորին հայտնի հիթեր, Արբենինայի առաջին իսկ բառից ճանաչելի լիրիկան, և իհարկե, պրեմիերաներ, որոնց բոլորս սպասում ենք։ Լինելու է դիպուկահարի պես համարձակ ու բարձրաձայն։ Գրեթե 30 տարի է, ինչ Դիանա Արբենինան և «Ночные Снайперы»-ն ոճ են թելադրում` անդադար թողարկելով հիթեր, չթուլացնելով տեմպերը, ամեն նոր ալբոմ լսվում է մեկ շնչով։

Դիանա Արբենինան իսկական փայլող աստղ է` անհասանելի և միաժամանակ միանգամայն իրական։ Նա այն շարժիչն է, այն սիրտը, որը միշտ բաբախում է ռոքնռոլի ռիթմով:

Մայիսի 15, 19։30
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր