571.39
6.68
484.93
+14
Եղանակը Երևանում
Հայ

Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

13:13
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:  

Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը: 

Կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն: 

Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին․ 2013-2014 ուստարում մասնաճյուղում սովորել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 20 և վճարովի հիմունքներով 5 ուսանող, 2017-2018 ուստարում մասնաճյուղն ավարտել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 9 ուսանող, իսկ 2018-2019 ուստարում՝ անվճար 4 և վճարովի հիմունքներով սովորող 5 ուսանող: 

Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար՝ 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել: Ներկայում այնտեղ սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
07 Սեպտեմբերի 2021
Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Գնա, գալիս եմ» սուպերհիթի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Գնա, գալիս եմ» սուպերհիթի cover տարբերակը.ՎԻԴԵՈ
10:49
07 Սեպտեմբերի 2021
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն (ՖՈՏՈ)
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն.ՖՈՏՈ
16:04
03 Սեպտեմբերի 2021
Աշնանը նախատեսված «Ոսկե ծիրան» 18–րդ միջազգային փառատոնին Երևան կժամանեն կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ներկայացուցիչներ
Աշնանը նախատեսված «Ոսկե ծիրան» 18–րդ միջազգային փառատոնին Երևան կժամանեն կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ներկայացուցիչներ
14:20
31 Օգոստոսի 2021
Այսօր Վիլյամ Սարոյանի 113–ամյակն է. ներկայացնում ենք վարպետի 10 ամենակոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն մտասուզվել
Այսօր Վիլյամ Սարոյանի 113–ամյակն է. ներկայացնում ենք վարպետի 10 ամենակոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն մտասուզվել
21:25
30 Օգոստոսի 2021
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ (ՎԻԴԵՈ)
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ.ՎԻԴԵՈ
10:59
26 Օգոստոսի 2021
«Ցավդ տանեմ». Ֆիլիպ Կիրկորովը հայերեն շնորհավորեց Սարոյին «Նոր ալիք 2021» -ում տարած հաղթանակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
«Ցավդ տանեմ». Ֆիլիպ Կիրկորովը հայերեն շնորհավորեց Սարոյին «Նոր ալիք 2021» -ում տարած հաղթանակի կապակցությամբ.ՎԻԴԵՈ
10:08
25 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում.ՎԻԴԵՈ
12:16
23 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում.ՎԻԴԵՈ
20:25
20 Օգոստոսի 2021
Հայ երգիչների նոր տեսահոլովակը 1,5 ամսում ավելի քան 5մլն դիտում է հավաքել YouTube-ում (ՎԻԴԵՈ)
5մլն դիտում ` 1,5 ամսում.հայ երգիչների նոր, գունեղ տեսահոլովակը ցնցում է YouTube–ը.ՎԻԴԵՈ
19:37
18 Օգոստոսի 2021
«Hayat Project» գյումրվա բենդի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
«Տժժում ենք» բոլորս.  «Hayat Project»–ի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել.ՎԻԴԵՈ
10:42
16 Օգոստոսի 2021
Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան
Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասանի` Ֆրունզիկի հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին
19:08
07 Օգոստոսի 2021
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը (ՎԻԴԵՈ)
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը.ՎԻԴԵՈ