Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ
10.12.2024,
12:35
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս»-ի նոմինանտների թվում Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն է
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը պատմում է նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին, դարձել է «Ոսկե գլոբուսի» հավականորդ: Այս մասին գրում է theguardian-ը։
Ֆիլմը, որի գլխավոր դերասանական կազմում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու»։
Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի 5 անվանակարգերի՝
1.Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն
2.Լավագույն դերասանուհի ֆիլմում՝ Mikey Madison
3. Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Yura Borisov, Anora
4. Լավագույն ռեժիսոր
5. Լավագույն սցենար։