Ռեկորդային թվով երկրներ են մասնակցում Երևանում մեկնարկած ReAnimania փառատոնին

29.10.2015, 13:26
Ավելի քան 400 անիմացիոն ֆիլմեր են ներկայացված Երևանում անցկացվող ReAnimania միջազգային 7–րդ անիմացիոն կինոփառատոնին, ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին։
Ռեկորդային թվով երկրներ են մասնակցում Երևանում մեկնարկած ReAnimania փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 400 անիմացիոն ֆիլմեր են ներկայացված Երևանում անցկացվող ReAnimania միջազգային 7–րդ անիմացիոն կինոփառատոնին, ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին։

 «ReAnimania–ին մասնակցում են աշխարհի 90 երկրների ներկայացուցիչներ։ Սա ռեկորդային թիվ է փառատոնի համար։ Մրցութային և արտամրցութային ծրագրերում կներկայացվեն շուրջ 420 անիմացիոն ֆիլմեր», – նշեց Քասունին:

Նա ավելացրեց, որ փառատոնի շրջանակում կկազմակերպվեն յոթ անվճար վարպետության դասեր, որոնց կմասնակցի շուրջ 200 մարդ։

 - рис.1

 - рис.2

 «Այս տարի մենք բացում ենք փառատոնը պատկերապատման արվեստի գրքերի ցուցահանդեսով, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Մենք ընտրել ենք հայ և օտարերկրացի հեղինակների 12 գրքեր, որոնք նվիրված են այդ իրադարձությանը», – նշեց Քասունին։

Նա նաև ընդգծեց, որ Հաայստանի ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում 18–26 տարեկան տաղանդավոր անիմատորները հնարավորություն կունենան ուսում ստանալ օտարերկրյա առաջատար բուհերում։

Քասունին նշեց, որ ReAnimania 7–րդ փառատոնն անցկացվում է «Վերածնունդ» նշանաբանի ներքո, ինչը ևս նվիրվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

  - рис.3

Փառատոնը մեկնարկել է նախօրեին ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսանդր Հեբոյանի «Մունե. լուսնի պահապանը» ֆիլմի ցուցադրությամբ։  

Փառատոնի մասնակիցները կմրցեն հինգ մրցութային ծրագրերում` «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական տեսահոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն դիպլոմային ֆիլմ»։

Բացի այդ, արտամրցութային ծրագրում կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» պատկերապատման արվեստի գրքերի ցուցահանդեսը։  

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009 թվականին։ Նախագծի նպատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։

ReAnimania միջազգային 7–րդ անիմացիոն կինոփառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։–0–