Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է. գնված տոմսերն ուժի մեջ են (ՎԻԴԵՈ)
18.10.2019,
14:23
Այսօր` հոկտեմբերի 18-ին, վրա նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է:
ԵՐԵՎԱՆ, 18հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր` հոկտեմբերի 18-ին, վրա նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է: Այդ մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի ծառայությունը:
Գորան Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում նրա երևանյան համերգը տեղափոխվել է նոյեմբերի 24:
«Համերգին նա կժամանի իր նվագախմբով։ Գնված տոմսերն ուժի մեջ են։ Սիրով կսպասենք ձեզ Մարզահամերգային համալիրում` անմոռանալի երեկո անցկացնելու ակնկալիքով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, այսօր հայտնի է դարձել, որ սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչն ամանորի անակնկալ կմատուցի Երևանի բնակիչներին և ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում:-0-