Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում

13.03.2017, 16:46
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:

Այսպես, եվրոպական բուքմեյքերական գրասենյակները, որոնք հաղթանակի խաղադրույքներ են ընդունում, կանխատեսում են, որ Արծվիկը կզբաղեցնի 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մրցույթում Արծվիկը կներկայանա «'Fly with me» երգով, որի պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին Հանրային հեռուստատեսությամբ:

Загружается новость ... "Лево"

Բուքմեյքերների ֆավորիտն է իտալացի երգիչ Ֆրանչեսկո Գաբբանին, որը պատրաստվում է ելույթ ունենալ կապիկի կերպարով մի մարդու հետ: Բելգիան և Շվեդիան զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը:

Հայաստանը զիջում է Ռուսաստանին (5-րդ տեղ), սակայն ավելի առաջ է, քան Ադրբեջանը (10-րդ տեղ) և Վրաստանը (26-րդ տեղ):

Հայ բուքմեյքերների մոտ առաջատար են նույն երկրները, սակայն նրանց կանխատեսմամբ` Ռուսաստանը կզբաղեցնի 4–րդ տեղը, Հայաստանը` 9–րդ, Ադրբեջանը` 10–րդ, Վրաստանը` 25–րդ։

Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–