Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)

10.04.2023, 16:37
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երկու հայուհիներ՝ Iru–ն և Brunette–ը, ովքեր ելույթ են ունենալու «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում, միասին պարել են, տեսանյութը հրապարակվել է TikTok–ում։

Նրանք պարել են «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ի (Իռու Խեչանովա) «Echo» երգի հնչյունների ներքո։

Խեչանովան դարձել է «Ձայնը» երաժշտական նախագծի հաղթող։ Նա նաև Candy խմբի անդամ էր, որը Վրաստանին երկրորդ հաղթանակը բերեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում 2011 թվականին Երևանում։

Загружается новость ... "Лево"

Brunette–ը ներկայացնում է Հայաստանը։ Նրա «Future Lover» երգի տեսահոլովակը դարձել է ամենաշատ դիտվածը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում՝ հավաքելով ավելի քան 4,2 միլիոն դիտում։

«Եվրատեսլի 2023»–ին կմասնակցի 37 երկիր։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են մասնակցել։ Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։-0-